«Փաստի» զրուցակիցն է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
– Մեզ անընդհատ խաղաղության մասին են հիշեցնում, երբ պատերազմը դեռ շարունակվում է։ Այն, որ խաղաղությունն այլընտրանք չունի, միանշանակ է, բայց մենք ե՞րբ կարող ենք իրական խաղաղության հասնել։
– Այս աշխարհում, որտեղ լույսն ու խավարը, չարն ու բարին տևական պայքարի մեջ են, իրական, մնայուն խաղաղության չենք կարող հասնել: Որևէ ժողովրդի ու պետության խաղաղությունը հարաբերական է… Տեսեք, մեր բարեկամ ու դաշնակից, հզորագույն երկիր Ռուսաստանը վերստին պայքարի է կանգնել իր խաղաղության ու անվտանգության համար: Հետևաբար, մենք՝ որպես հայ քրիստոնյաներ, առաջնահերթ մեր ներքին՝ ներաշխարհի խաղաղության մասին պետք է հոգ տանենք, որպեսզի հետո՝ անմիջապես, խաղաղ ու պայծառ հոգեվիճակով ու մտքով, լծվենք մեր Հայրենիքի անվտանգության ապահովմանն ու խաղաղության պաշտպանությանը:
Մենք պետք է կերտենք մեր Հայրենի երկրի խաղաղությունը, և ոչ թե այն մուրանք մեր թշնամիներից կամ միջազգային կառույցներից: Իսկ մենք, այո, դեռ ունենք թշնամիներ, որոնք սպառնում են մեր ազգային գոյությանը: Ունենք արդարության ծարավ: Իսկ այս սպառնալիքը կհաղթահարվի, և մեր արդարության ծարավը կհագենա միմիայն Լույսի, Հույսի, Հզոր և Միացյալ Հայաստանի կերտմամբ: Երբ շոշափելի լինի այս Հայաստանը, բոլորը կհարգեն մեզ, արդար հատուցում կտրվի մեր ազգային Դատին, և կպահպանվի բաղձալի խաղաղությունը:Հոգևոր ասպարեզում Լույսը միշտ հաղթում է խավարին, Բարին՝ չարությանը, և այդպես հաստատվում է հոգու խաղաղությունը: Նույնն է նաև ֆիզիկական աշխարհում, քանի որ պայքարողը մարդ արարածն է. լույս ու բարություն կրող մարդը, ժողովուրդը մշտապես հաղթանակողն է: Փույթ չէ, եթե այդ պայքարի ճանապարհին եղել են պարտություններ, անկումներ, միևնույնն է, հաղթությունը լույսի ու բարության անձինն ու ժողովրդինն է:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։