Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ նույն բռնապետական Ադրբեջանում հարկերից ազատվեցին լրատվամիջոցները». «Հրապարակ»

Մայիս 04,2023 11:05

ՀՀ կառավարությունը ոչինչ չի արել լրատվամիջոցների աշխատանքը հեշտացնելու, լրագրողների աշխատանքին նպաստելու, խոսքի ազատությունն ապահովելու համար։

Ճիշտ հակառակը՝ բոլոր հնարավոր մեթոդներով խոչընդոտել է մեր աշխատանքը, ճնշումներ գործադրել։

Իշխանությունը 24 ժամ շարունակ խոսում է խոսքի ազատության ձեռքբերումների եւ լրատվամիջոցների անկախության մասին։ Եվ աշխարհն էլ համարում է, որ Հայաստանում դեմոկրատիան է իշխում, ՀՀ իշխանությունն էլ ապահովել է ԶԼՄ-ների լիարժեք ազատությունը, իսկ այ՝ Ադրբեջանում բռնապետական կարգեր են, եւ մամուլն էլ ազատ չէ։ Բայց ընդամենը օրեր առաջ այդ նույն բռնապետական Ադրբեջանում նախագահ Ալիեւը բոլոր տեսակի հարկերից ազատեց լրատվամիջոցներին՝ փոփոխություններ կատարելով Հարկային օրենսգրքում եւ հատուկ արտոնություններ սահմանելով ԶԼՄ-ների համար։ Իսկ մենք ոչ միայն ծանր հարկեր ենք վճարում, այլեւ դաժան ճնշումների ենթարկվում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031