Տեւական բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորները, երեկ ներկայացան կառավարության հետ հարցուպատասխանին։ Այս եւ ներքաղաքական այլ թեմաների շուրջ զրուցել ենք դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։
– Գուցե վճռական չեք, երկարատեւ չեք պայքարում, շուտ հոգնում եք, մարդիկ էլ չեն հավատում ձեր հաջողությանը։
– Իմ գնահատմամբ՝ Հայաստանում մարդկանց փոքր խումբ գոյություն ունի, որոնց հետաքրքիր են ազգային խնդիրները, եւ կա մի զգալի հատված, որոնց համար ազգայինն այդքան էլ կարեւոր չէ։ Երկրորդ խմբի հետ աշխատանքների, իրենց սոցիալական խնդիրները վեր հանելու հետ միասին կարելի է նաեւ Արցախի, ազգային խնդիրներն առաջ մղել, հիմա մենք փորձում ենք այդ մարդկանց հետ աշխատանքներ տանել եւ նրանց ներգրավել մեր պայքարի մեջ։
– Այսինքն, Հայաստանում մեծ խումբ մարդիկ կան, որոնց Արցախի կորուստը չի՞ հետաքրքրում։
Կարդացեք նաև
– Մարդիկ, որոնք պատրաստ են պայքարի, որոնց համար ազգայինն ավելի առաջնային է, քան սոցիալականը, տնտեսականը, գաղտնիք չէ, որ ․․․ Եթե մենք Արցախի համար հավաք ենք կազմակերպում, եւ դրան մասնակցում է 10-20, լավագույն դեպքում՝ 30 հազար մարդ, արդեն իսկ մտահոգիչ է, խնդիր է։
– Հանրության ռադիկալ շերտերն ակնկալում են, որ եթե ամեն ինչ այդքան վատ է, պետք է վայր դնեք մանդատները, հայտարարեք, որ այս իշխանությունը դավաճան է, որի հետ այլեւս սահմանադրական ճանապարհով հարցի լուծում չկա։
– Շատ հնարավոր է՝ գա այդ պահը, եւ մանդատները վայր դնենք ու ուրիշ գործողություններ անենք։ Բայց ինչքան հնարավոր է մանդատն օգտագործել ի շահ ժողովրդի, պետք է օգտագործել։ Իմացեք, ոչ մեկը մանդատից կառչած չէ։ Մենք պիտի ճիշտ ժամանակին, ճիշտ պահին մոբիլիզացիան իրականացնենք եւ մարդկանց տանենք կարճատեւ պայքարի, որովհետեւ երկարատեւ պայքարից մարդիկ հոգնում են։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: