Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI)՝ նախօրեին հրապարակած սոցհարցումների տվյալները, բառի ամենաուղիղ իմաստով, ապտակ են Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար։
Հետազոտության թվային տվյալներն արդեն իսկ քննարկվել են ամենատարբեր հարթակներում, դրանց հանրագումարային արդյունքն այն է, որ և Նիկոլ Փաշինյանը՝ անհատապես, և նրա իշխանությունը՝ հավաքականորեն, գրեթե ամբողջությամբ զրկվել է լեգիտիմությունից՝ հանրային աջակցությունից՝ երևույթի ինչպես էլեկտորալ-թվաբանական, այնպես էլ՝ բովանդակային իմաստով։ Հարցումները ցույց են տալիս ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անհատական վարկանիշի գահավիժումը՝ 14 տոկոս։
Շատ ավելի կարևոր է հարցվածների 52 տոկոսի կողմից տրված գնահատականը, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ։ Այսինքն, հասարակության կեսից ավելին դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից «անհոգնել» իրականացվող կեղծ «խաղաղության օրակարգին»՝ Արցախի հանձնումով, Թուրքիայի հետ նվաստացուցիչ հաշտեցմամբ և դրանից բխող բոլոր հետևանքներով։
IRI-ի հրապարակած հետազոտությունը պարունակում է բազմաթիվ այլ, այդ թվում՝ ոլորտային ցուցանիշներ, որոնց համադրությունն ու վերլուծությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան նախկին այն ղեկավարները, ում դեմ նա՝ որպես ընդդիմադիր գործիչ, «անհոգնել» պայքարում էր՝ որպես դրոշակ ծածանելով նրանց ոչ լեգիտիմությունը։
Կարդացեք նաև
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում