Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել

Մայիս 03,2023 23:45

Մայիսի 3-ին Ադրբեջանում գտնվող թուրք գործարարների նախաձեռնությամբ ստեղծված Թուրքիայի հարյուրամյակի միասնության և համերաշխության հարթակի կողմից Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել:

Համաժողովին մասնակցել են Թուրքիայում Բաքվի դեսպան Ջահիթ Բաղջընը, ադրբեջանցի պատգամավորներ, գործարարներ և մի շարք այլ հյուրեր:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության հարցերով փորձագետ Աբդուլլահ Աղարը և դերասան Ջեմ Ուչանը, ովքեր ևս մասնակցում էին համաժողովին, կոնկրետ փաստերով պատասխանել են Թուրքիայի ՊՆ-ի արտադրած հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասին քննադատություններին, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը  ինչպես անցյալում՝ ապագայում ևս միասին են գործելու:

Աղարը և Ուչանը անդրադարձել են նաև երկու երկրների միջև հարաբերություններին և վերջին շրջանում իրականացվող համատեղ ծրագրերին:

«Այսօր մեկ հարվածային ԱԹՍ-ն մեկ գումարտակի  ցուցաբերած ուժի տասնապատիկն է: Այս հարվածային ԱԹՍ-ների ներուժը Ղարաբաղյան 2-րդ պատերազմում շատ հստակ իրեն ցույց է տվել: Ընդհանուր առմամբ դիպուկ հարվածով ոչնչացրել է 851 միավոր հայկական թիրախ»,-ասել է Աղարը:

Իսկ Ուչանը շեշտելով, որ ընդհանուր քաղաքակրթություն և կրոն ունեցող երկու երկիր պատմության ընթացքում միմյանցից անբաժան են եղել՝ խոսել է ապագայում ևս նրանց միասին քայլելու կարևորությունից

 

Աղբյուր`    ermenihaber.am/trtavaz.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031