Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի ապօրինի գույքի եւ Փաշինյան-Քոչարյան պայմանավորվածությունների մասին

Մայիս 03,2023 22:33

Ապօրինի գույքերի ցանկում չկա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտում գտնվող տունը, Տարոն Մարգարյանի գույքի բավականին մեծ հատված նույնպես ցանկում չկա. այսօր խորհրդարանում, ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է սա պայմանավորված. արդյոք գործող իշխանությունները նախկին պաշտոնյաների հետ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերում: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ արդյոք դատախազությունն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվել է Նիկոլ Փաշինյանի հետ, որ վերջինիս ունեցվածքը, նրա ընտանիքին պատկանող բիզնեսները կմնան անձեռնմխելի, փոխարենը «Հայաստան» խմբակցությունը «կխնայի» Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը՝ իր քննադատություններում:

Տարոն Մարգարյանի ապօրինի գույքի առնչությամբ Աննա Վարդապետյանն ասաց, որ դատախազությունը թերացում է ունեցել, այդ պատճառով են հանվել, ուսումնասիրությունները շարունակվում են: Հովիկ Աբրահամյանի տան մասով էլ ասաց, որ գույքի օտարման գործընթաց է եղել, որը եւս քննության առարկա է դարձել եւ Հովիկ Աբրահամյանին առանձնատան գնի չափով է պահանջ ներկայացրած:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031