Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը Ալեն Սիմոնյանին պաշտպանելու համար հղում է անում չգործող իրավակարգավորումների․ Դանիել Իոաննիսյան

Մայիս 03,2023 22:22

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտպանելու համար հղում է անում չգործող իրավակարգավորումների:

Մեկ ամիս առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Այս ընթացքում տիկին Վարդապետյանը, որպես Հայաստանում քրեական արդարադատության մարմինների անաչառության փաստարկ, հասցրեց մի քանի անգամ ԱԺ ամբիոնից հիշատակել մեր այդ դիմումի մասին (անգամ ավելին, տիկին Վարդապետյանը նաև մեզ վերագրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի մասին հաղորդման ներկայացումը, թեև մենք նման հաղորդում չեն ներկայացրել):

Եվ ահա, այժմ, տիկին Վարդապետյանը, հղում անելով չգործող իրավակարգավորումների, պնդում է, որ Ալեն Սիմոնյանի գործողություններում հանցակազմ չկար:

Այստեղ, միանգամից, երկու մանիպուլյացիա կա՝

Նախ, նոր քրեադատավարական օրենսգրքով, քրեական վարության նախաձեռնելու համար հանցակազմի առկայությունը չի ստուգվում, ստուգվում է, թե արդյո՞ք հաղորդման մեջ դիմումումատուն խոսում (և ոչ ապացուցվում) է այնպիսի արարքի մասին, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Փաստական հանգամանքները (այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի մոտ խուլիգանական դրդապատճառների առկայությունը) ստուգելու համար պետք էր նախ վարույթ նախաձեռնել, ինչը, ինչպես տեսնում եք, չի արվել: Չէր կարող իրավապահ մարմինը պարզեր Ալեն Սիմոնյանի գործողություններում խուլիգանական դրդապատճառների առկայությունը կամ բացակայությունը՝ առանց քրեական վարույթի նախաձեռնման:

Երկրորդ՝ վճռաբեկ դատարանի 2012 թվականի որոշումը վերաբերվում է հին՝ 2003 թվականի քրեական օրենսգրքում խուլիգանության դիսպոզիցիայից, որով, իրոք շատ բարձր շեմ էր դրվում արարքը խուլիգանություն որակելու համար: Սակայն 2021 թվականից Հայաստանում գործում է նոր քրեական օրենսգիրքը, որով այդ շեմը էապես իջեցվել է ու վճռաբեկ դատարանի 2012 թվականի որոշումը՝ հասարակական կարգի խախտումը որպես պարտադիր պայման լինելու մասով այլևս չի կարող կիրառվել:

Մասնավորապես, եթե նախկինում Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն էր, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (և վճռաբեկ դատարանն էլ ասել էր, որ պետք է լինեն խուլիգանական դրդապատճառներ և հասարակական կարգի խախտում), ապա այժմ, նոր քրեական օրենսգրքով, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, որն արտահայտվել է անձին ստորացնելով (նույնիսկ եթե հասարակական կարգ չի խախտվել), արդեն իսկ խուլիգանություն է համարվում:

Գլխավոր դատախազությունում, բնականաբար, այսքանը հասկանում են: Եվ իրոք ցավալի է տեսնել, որ գլխավոր դատախազը երկու տարի է ուժը կորցրած իրավակարգավորումներ վկայակոչելով արդարացնում է քաղաքացու դեմքին թքող ԱԺ նախագահին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դատական կարգով վիճարկելու է քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը, քանի որ մեր դիմումի և թքելուց տուժած քաղաքացու պատմածի մեջ հստակ նկարագրված է արդեն երկու տարի է գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված արարք:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031