Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հորդորում է սպասել վաշինգտոնյան բանակցությունների ավարտին, լսել հայկական կողմի հայտարարությունները՝ հետո քննարկել արդյունքները: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, նա ասաց, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության տեքստի շուրջ:
Բանակցությունների հիմքում կա՞ն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ հարցին, նա դրական պատասխանեց: Երեկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ՌԴ-ի հետ պայմանավորվածություններին այլընտրանք չկա. լրագրողի այս դիտարկմանը ՔՊ-ի ներկայացուցիչն արձագանքեց. «Իհարկե, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարեւոր է եւ շատ կարեւոր է, որ այնտեղ ամրագրված շատ դրույթներ պահպանվեն, բայց նաեւ հարցն այն է, թե ինչո՞ւ ՌԴ-ն չի պաշտպանում, չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները. մասնավորապես, Լաչինի միջանցքով անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը եւ այլն»:
Թե որո՞նք են այն կետերը, որոնց հստակեցման դեպքում հայկական կողմը իրեն բավարարված կհամարի, իշխող ուժի պատգամավորն ասաց՝ հայկական կողմը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, ԼՂՀ-ի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրումը: Ինքը ենթադրում է, որ այդ բոլոր հարցերը բանակցությունների սեղանին են:
Վաշինգտոնյան բանակցություններում Թուրքիայի ներգրավման եւ Ռուբեն Ռուբինյանի մասնակցության մասին՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ