Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի Բնունիս համայնք ներխուժած ադրբեջանցիներն այս փուլում չեն արտահանձնվի. Աննա Վարդապետյան

Մայիս 03,2023 20:40

«ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք ներխուժած երկու ադրբեջանցիների արտահանձնում մինչդատական վարույթի ընթացքում չի կարելի և չի լինի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Դա կարող է լինել միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում։ Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով։ Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ այդ անձանցից մեկի վերաբերյալ վարույթն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Մյուսի մասով քննությունը շարունակվում է: Նա մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ:

Գործի վերաբերյալ, ըստ գլխավոր դատախազի հավաստիացումների, մանրամասն հրապարակում են արել՝ որքանով որ դա հնարավոր է, սակայն դա արել են մեկ օր ուշ, որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն: Գործը եղել է Սյունիքի մարզում, մյուս մասը քննվում էր ԱԱԾ–ում։ Հիմք ընդունելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ անհրաժեշտությունը` գլխավոր դատախազը բացառիկ հնարավորություն ունի մի քննչական մարմնից գործը հանձնել մեկ այլ քննչական մարմնի. գործը Սյունիքից ֆիզիկապես փոխանցվել է Երևան և հանձնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031