«ՀՀ կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաեւ չի ունենալու»,- Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց․ «Սա է այն միակ սկզբունքը, որը մեզ շանս կտա պետություն ունենալու։ Հակառակ դեպքում եկեք նայենք, 4 կողմից ամեն ինչ անելու են, որ մենք որպես պետություն չլինենք։ Եվ անում են»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ մարտահրավերները բոլորիս աչքի առաջ են ու ակնհայտ։ «Սա երկրորդ հատվածն է, որը մենք չենք տեսնում, բայց պետք է տեսնենք»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ