Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ասել, թե ես ինչ հանձնարարական եմ տվել մեր բանակցող թիմին»․ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

Մայիս 03,2023 19:30

«Վաշինգտոնում ի՞նչ են խոսում, ի՞նչ են քննարկում, եւ արդյոք Վաշինգտոնում Բլինքենի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը,  նաեւ Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպումը նույն հարթակներն են, նույն հարցերն են քննարկում։ Եվ արդյոք սեղանին դրվա՞ծ է մի փաստաթուղթ, որը քննարկվում է»,- Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ ես նախորդ շաբաթ այս ամբիոնից ներկայացրել եմ։ Սեղանին կա փաստաթուղթ, թե՞ ոչ։ Այո, կա սեղանին փաստաթուղթ, կարող եք ծանոթանալ։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետեւ այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Թեզերի մասով ասել եմ, տեքստային մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ եւ Ադրբեջանի ներկայացրածին, եւ մեր ռեակցիաներին ծանոթանալ»։

Նա նշեց՝ քանի որ բանակցություն է գնում, որեւէ պոզիտիվ ու նեգատիվ մեկնաբանություն ազդելու է ընթացքի վրա։ «Բայց ուզում եմ ասել, թե ես ինչ հանձնարարական եմ տվել մեր բանակցող թիմին։ Ես ասել եմ, որ այն թուղթը, որը դուք բանակցում եք, ես եմ ստորագրելու, եւ բանակցեք ազատ եւ դրված մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում եւ մեր հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակներում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031