Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ-ն պաշտպանական նոր հայեցակարգ է մշակել․ Սուրեն Պապիկյանը՝ պահեստազորի մասին

Մայիս 03,2023 19:44

Պաշտպանության նախարարությունը պաշտպանական նոր հայեցակարգ է մշակել, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Պաշտպանության նախարարությունը բոլորովին վերջերս մշակել է տարածքային պաշտպանության եւ տեղական պաշտպանության նոր հայեցակարգ, որից բխելու են նոր իրավական ակտեր, որոնք առաջիկայում քննարկելու ենք Ազգային ժողովում։ Կարող եմ նշել բոլորի հանգստության համար, որ ՀՀ կառավարությունն այսօր էլ ամեն ինչ անում է, որպեսզի պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի, տեղայնացվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանի։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, խոսքը ոչ միայն կցագրված անձնակազմին է վերաբերում, այլ նաեւ մեր նոր տեսլականում պատրաստվածության մեջ ներգրավվելու է նաեւ Հայաստանի քաղաքացիների այն հատվածը, ովքեր ինչ-ինչ բերումով, այդ թվում՝ կրթության ու աշխատանքի, ազատվել են բանակից։ Նրանց համար հնարավորություն կլինի պատրաստվել, տիրապետել զենքին եւ անհրաժեշտության դեպքում պիտանի լինել սեփական հայրենիքի պաշտպանությանը»,-ասաց Պապիկյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031