Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային-ժողովրդավարական Բևեռը նպատակահարմար է համարում լոբբիստական պայքարի հետևողականությունը և Վաշինգոնում լոբբիստական գործունեության շարունակական դարձնելը

Մայիս 03,2023 18:45

Հարավային Կովկասի տարածաշրջանը ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակարգում։

Ըստ այդմ, Վաշինգտոնում նոր բնույթի լոբբիստական գործունեությունը դառնում է անհրաժեշտություն։

Գործունեություն, որի առաջնային թիրախները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության առջև (ներառյալ Արցախը) ծառացած մարտահրավերների չեզոքացումը և Հայոց ինքնիշխան պետականության վերակերտումը։

Վերոհիշյալ նպատակներով ս․թ․ ապրիլի 9-18-ը Վաշինգտոնում էր գտնվում Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա այդ օրերին հանդիպումներ է ունեցել պաշտպանության ոլորտում հետազոտություններ իրականացնող Լեքսինգթոն, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերլուծական կենտրոն Մըք Քեյն հաստատությունների ղեկավարությունների հետ։

Ժիրայր Սեֆլյանը քննարկումներ է ունեցել նաև ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի և Կատարում ԱՄՆ նախկին դեսպան Պատրիկ Թերոսի հետ: Նա լայնածավալ քննարկումներ է ունեցել նաև Կոնգրեսի հետևյալ անդամների և/կամ նրանց գրասենյակների անդամների հետ. սենատոր Բոբ Մենենդես (D-NJ), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ; Սենատոր Ռիկ Սքոթ (R-FL), Սենատի Զինված ուժերի հանձնաժողով; Սենատոր Թեդ Քրուզ (R-TX), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Ինչպես նաև կոնգրեսականներ` Ջեյսոն Քրոու (D-CO), Քիյթ Սելֆ (R-TX), Դարել Իսա (R-CA), Բրայըն Մասթ (R-FL), Քրիս Սմիթ (R-NJ): Կոնգրեսի հայաստանյան և հունաստանյան հանձնախմբերի համանախագահ Գաս Բիլիրակիս (R-FL):

Այս բոլոր հանդիպումների կազմակերպման հարցում իր անուրանալի աջակցություն է ցուցաբերել Լեվինգսթոն լոբբիստական խումբը։

Հաշվի առնելով Վաշինգտոնում լոբբիստական գործունեության հարաճուն անհրաժեշտությունը, Հայաստանի պետականության առջև ծառացած խնդիրները նորովի ներկայացնելու հրատապությունը և դրանց լուծումների առաջարկումը՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռը նպատակահարմար է համարում լոբբիստական պայքարի հետևողականությունը և Վաշինգոնում լոբբիստական գործունեության շարունակական դարձնելը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031