Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերին Լարսում հայկական բեռնատարների հերթը հալվում է եւ մինչեւ շաբաթվա վերջ կվերանա»․ Քերոբյան

Մայիս 03,2023 18:16

«Այսօր իրավիճակը, կարելի է ասել, շտկված է, եւ օրական 250-300 հայկական բեռնատար անցում է, այն դեպքում, երբ սովորաբար մենք մոտ 200 մեքենա ենք այդ անցակետով անցկացնում»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթերին։

Քերոբյանը հավելեց․ «Հերթը, կարելի է ասել, հալվում է, եւ մենք հույս ունենք, որ մինչեւ շաբաթվա վերջ հերթը կվերանա»։ Նախարարը նշեց, որ այսօր մեքենաները կանգնում են հերթում ոչ ավելի, քան 5-6 օր, իսկ դա նորմալ ժամանակահատված է։ Եվ ենթադրվում է, որ ցանկացած արտահանող այդպիսի ռիսկի չափաբաժին դնում է իր բեռնափոխադրման մեջ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031