«Այս ակցիայով ուզում եմ միանալ արցախահայերի այն պահանջին, որ իրենք ցանկանում են հեռու պահել Ադրբեջանին Արցախից, Արցախը պահել հայկական և ցանկանում են, որպեսզի այն անցակետը, որ ապօրինի տեղադրվել է Լաչինի միջանցքում, անմիջապես հեռացվի»,- Մոսկվա կինոթատրոնի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Նա հայտնեց, որ այսօր մինչև 18:00-19։00 կլինի այս հրապարակում, որտեղ կհավաքեն ստորագրություններ, այնուհետև գործընթացը կվերսկսեն վաղը՝ ժամը 12։00-ից։
Թագուհի Թովմասյանն ասաց, որ արցախահայերը երկար ժամանակ է սկսել են ստորագրահավաք և փորձում են Արցախի էթնիկ զտման վրա մեծ ուշադրություն դարձնել, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունն օրեցօր ավելի լկտի է դառնում․ շարունակաբար փորձում են զրկել արցախահայերից։
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2023/05/storagrahavaq-e1683122912372.jpg)
The chairperson of the Human Rights Commission of the National Assembly Taguhi Tovmasyan organized a petition for the removal of the Azeri checkpoint from the Lachin Corridor on the Aznavour Square of Yerevan, Armenia
Թագուհի Թովմասյանը, ձևակերպելով իրենց պահանջը, հայտարարեց․ «Պահանջում ենք վերացնել Արցախում Ադրբեջանի վարած՝ հայերի էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականությունը, ապահովել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը՝ հեռացնելով Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը։ Ո′չ, Արցախի էթնիկ զտմանը։ Սրանք իրավական և լրջագույն պահանջներ են, որ ցանկացած հայ պիտի պահանջի, քանի որ կորցնելով Արցախը՝ լրջագույն վտանգ ենք հասցնելու ՀՀ-ին։ Ես սա որպես վարդենիսցի եմ ասում։ Արցախը ՀՀ անվտանգության երաշխավորն էր։ Մենք կորցրել ենք Արցախը, և իմ ծննդավայր Վարդենիսը հիմա վտանգված է»։
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանն ակնկալում է, որ Երևանում, ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիներն առաջին երթին կմիանան իրենց ակցիային և իրենց համերաշխությունը կհայտնեն պատանդ մնացած 120 հազարի արցախցիներին, որոնք այսօր ամբողջ աշխարհի հետ են կռիվ տալիս»։
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2023/05/taguhi-tovmasyan-storagrahavaq-e1683122903786.jpg)
The chairperson of the Human Rights Commission of the National Assembly Taguhi Tovmasyan organized a petition for the removal of the Azeri checkpoint from the Lachin Corridor on the Aznavour Square of Yerevan, Armenia
Թագուհի Թովմասյանը փաստեց՝ 4 ամսից ավելի փակ է Բերձորի միջանցքը․ մոտ 650-700 գրություն է ուղարկել Արցախի հարցով աշխարհի ամենատարբեր կենտրոններին։
Նա նշեց, որ ստորագրություններ հավաքելով՝ քաղաքակիրթ մարդկությանը կբացատրենք, որ մենք՝ բոլորս համաձայն չենք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ