Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասում են՝ ձեր նախարարը Սեյրան Օհանյանի կնոջ կլաչի արժողությամբ բնակարան է գնել»․ Վահագն Ալեքսանյան

Մայիս 03,2023 16:45

Ընդդմիությունը, ընդդիմադիր քաղաքական եւ հանրային գործիչներն այս պահին ունեն միայն թիվ մեկ կարեւոր խնդիր՝ թալանի, ապօրինի գույքի պաշտպանություն։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Իզուր չէ, որ ես միասնական ընդդիմությանն անվանում եմ ապօրինի գույքի պաշտպանության ճակատ։ Փաստացի, եթե խորանանք դետալների մեջ, ի՞նչ ենք մենք տեսնում։ Կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ քաղաքացիների կողմից պարսավանքի են ենթարկվել, բայց ընտրություն են կեղծել։ Եվ այդ ամենն ինչի՞ համար՝ իրենց սրբության սրբոցի՝ փողի համար։ Կուտակել են այդ փողը, եւ հիմա եկել  է մի պահ, որ այդ մարդիկ փաստացի պիտի զրկվեն դրանից։ Պիտի զրկվեն ապօրինի կուտակած հարստությունից, բայց դա նրանց համար չի նշանակում պարզապես կորցնել մեկ տուն, երկու մեքենա, բանկային մի քանի հաշիվ։ Դա նշանակում է կորցնել իրենց կյանքի 5, 6, 10 տարիները, որոնց ընթացքում իրենք ենթարկվել են պարսավանքի, գնացել են ամենավերջին քայլերի, կորցրել են իրենց մարդկային դեմքը։ Բայց այդ ամենի արդյունքում նրանք հույս ունեին կուտակել մի կապիտալ, որն իրենց, իրենց թոռներին, շատ դեպքերում՝ ծոռներին պիտի բավարարեր ցմահ։ Եվ հիմա, երբ կանգնած են այդ ամենը կորցնելու առաջ, շատ հետաքրքիր ջղաձգումների մեջ են։ Եվ այդ ջղաձգումները տարբեր կերպ են վերանվանում՝ էլ հայրենիքի փրկության ճակատ, էլ դիմադրություն, ապստամբություն։ Բայց փաստը մնում է փաստ, որ երբ ընդդիմադիր քաղաքական լիդերի կինը դիմադրության շարժման է գնում 98 հազար դոլարանոց կլաչով, հազար ներողություն արտահայտությանս համար, այդտեղ մարդիկ առանձնապես դիմադրության հոտ չեն առնում։ Ի դեպ, ո՞ւր է պարոն Օհանյանը, չենք տեսել վաղուց։ Հետագայում փորձ է արվում մոտավորապես այդ կլաչի գնի ու հիպոթեկով 20 տարի ժամկետով մեր գործընկերների գնած  բնակարանները դնել նույն հարթության մեջ, ասել՝ այ, տեսեք, ձեր նախարարը Սեյրան Օհանյանի կնոջ կլաչի գնով բնակարան է գնել, այ դուք, տականքներ։ Բայց մեր հանրությունն այս առումով եւս բավական խոհեմ է»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուրեն Պետրոսյան says:

    Սրա խոսելու ոգևորության աստիճանը ուղիղ համեմատական է իրեն թվացյալ հայտնագործության աստիճանին: Տվեք էդ պայուսակը թող մի քանի օր թևը գցած ման գա Երևանի փողոցներում

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031