«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ
– բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար, դատվելու են,
– բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին ՀՀ քաղաքացիներին Երևանի կենտրոնում գնդակահարել, դատվելու են,
Կարդացեք նաև
– բոլոր նրանք, ովքեր զինվորի հացն են գողացել, ժամկետանց հրթիռներ են գնել, քրեական բարքեր են ներմուծել բանակ, այդպիսով թուլացնելով բանակը, դատվելու են,
– բոլոր նրանք, ովքեր պետական գնումներին մասնակցելով իրենց խնամի-բարեկամների հետ միասին թալանել, ունեզրկել են Հայաստանի քաղաքացիներին, դատվելու են և դատվում են։
Այս խոսքերը լսում ենք արդեն հինգ տարի ու շարունակում է արդիական մնալ մի պարզ հարց՝ ե՞րբ։
Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի նորագույն պատմության քաղաքական երկու ողբերգությունները շարունակում են մնալ չբացահայտված, և չկա որևէ անձ, որը դատապարտված է այդ հանցագործությունների բացահայտման արդյունքում։
Հինգ տարի է՝ չկա դատարանի ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ, որով գեթ մեկ նախկին պաշտոնյա դատապարտվել է թալանի համար։ Եվ այս ամենի կողքին նաև մեկ այլ հարց է առաջանում․ ո՞ւմ համար էր ընդունվել 2018թ․ նոյեմբերի 1-ի համաներման մասին օրենքը, որը նաև տարածվում է երկիրը թալանելու հոդվածների վրա։
Իհարկե, բոլոր հանցագործները դատվելու են, եթե կատարած հանցագործությունների վաղեմության ժամկետները ձեր շնորհիվ դեռ անցած չլինեն։ Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար։