Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էր Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Խոսելով ճգնաժամերի նկատմամբ քաղաքների դիմադրողականության վերաբերյալ Խաժակյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցը։
Խաժակյանը հիշատակել է, որ բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին և դադարեցնել Լաչինի շրջափակումը։ Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն