«Թողեք՝ ես բարձրանամ վերև, հա՞»,-ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հարցերին այսպես արձագանքեց Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու նախկին պաշտոնյաներ՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։
Լրագրողները ցանկանում էին 9 տարի առաջ սպանված Արտյոմ Ադանալյանի մոր հետ զրույցի հետ կապված մեկնաբանություններ ստանալ Վլադիմիր Գասպարյանից։ Մայրը պնդել էր, որ իր որդուն սպանել են ոստիկանության աշխատակիցներ։
Վլադիմիր Գասպարյանը, ի պատասխան այն հարցերի, թե` Ձեզ տարբեր բաներում են մեղադրում, ասաց․ «Մեղադրում են, գլուխները պատին են տալիս, գնացեք ստեղից, ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու մեջ։ Թողեք ես անցնեմ։ Դուք էլ, ձեր դատախազությունն էլ։ Գնա դեմիցս, զզվացրիք»։
Կարդացեք նաև
Այսպիսի տոնով և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով՝ Վլադիմիր Գասպարյանը մտավ Հակակոռուպցիոն դատարանի շենք։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ