Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տիկին Վարդապետյան, ոստիկանությունում խոշտանգումների մասով դատապարտող գնահատական էի ակնկալում ձեզանից»․ Արծվիկ Մինասյան

Մայիս 03,2023 13:25

Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների խոշտանգումների ահազանգերի մասին։ Նա նաեւ հիշատակեց «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի խոշտանգման մասին ահազանգերը։

Աննա Վարդապետյանը Արտակ Գալստյանի գործի վերաբերյալ նշեց․ «Հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել փաստաբանի կողմից, որն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին։ Դատախազությունը նախաքննության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու գործառույթ ունի, եւ մեզ ուղարկվող վարույթներն ուղարկում ենք քննչական ենթակայության։ Այս մասով որեւէ գնահատական հնչեցնել չեմ կարող, որովհետեւ մի քանի օր առաջ ուղարկված հաղորդում է, որը պետք է ստուգվի»։

«Տիկին Վարդապետյան, խոշտանգումների մասով գնահատական էի ակնկալում ձեզանից, որ երբ իրավասու մարմիններում է կատարվում, դա ոչ միայն անթույլատրելի է․․․ Անկախ նրանից, թե անձն ով է։ Այս դատապարտումն էի ակնկալում ձեզնից եւ նաեւ քրեական վարույթի նախաձեռնման շրջանակներում օբյեկտիվ գնահատական»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031