Մարզաձեւերի մեծ մասում մրցումների ժամանակ մարզիչները, որպես կանոն, աննկատ են մնում: Նրանց կատարած աշխատանքի որակն ու արդյունավետությունը գնահատվում է իրենց սանի մասնակցության մակարդակով, երբ մարզիչը լրացուցիչ նոր խորհուրդներ ու ցուցումներ տալու հնարավորություն այլեւս չունի:
Սակայն մարզաձեւեր կան, ու դրանցից մեկն էլ բռնցքամարտն է, որտեղ մարզիչ մարտավկան ամբողջ մենամարտի ընթացքում թեեւ ռինգի կողքին, բայց իր էմոցիաներով հավասարապես ակտիվ է իր սանի հետ, եթե չասենք՝ հանդիսականի համար երբեմն ավելի տեսանելի ու ավելի լսելի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ