Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ ուղղությամբշարժվող հայկական թռիչքների համար՝ ի պատասխան անցյալ շաբաթ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ Թուրքիան հավելյալ քայլեր կձեռնարկի, եթե հուշարձանը չհեռացվի:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ