Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցրեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ «Արթուր Վանեցյանը, երբ ԱԱԾ տնօրեն էր աշխատում, ասուլիսում լրագրողների ներկայությամբ մի լավաշ բացեց, ասաց՝ սա Ռոբերտ Քոչարյանի անօրինական գույքն է, այդ թվում՝ 5 մլն կաշառք, բնակարաններ։ Մինչեւ իսկ խոստովանեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանն իշխանություն ստանա, իրեն կգնդակահարի։ Հիմա Արթուր Վանեցյանը ստախո՞ս էր, թե՞… եթե դա ճշմարտություն է, ի՞նչ է դրա շարունակությունը»։
Աննա Վարդապետյանն, ի պատասխան, ասաց․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուղղակի արգելք է պարունակում եւ թույլ չի տալիս բացահայտել, թե վարչությունը որ անձի վերաբերյալ է ուսումնասիրություն իրականացնում։ Եթե մենք հայտարարենք, որ ինչ-որ անձի գույք ենք ուսումնասիրում, մեծ հավանականությամբ այդ գույքը կարող է ուղղակի անհետանալ, էլ չեմ ասում, որ անձինք կարող են անհետանալ, լքել Հայաստանի տարածքը, գույքը փոխանցել երրորդ բարեխիղճ անձանց»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ