Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդն ապստամբություն է կազմակերպում Հայաստանում, դրա մեջ հանցակազմ կա՞»․ Վիգեն Խաչատրյանի հարցը Աննա Վարդապետյանին

Մայիս 03,2023 12:31

Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ «Եթե մարդն ապստամբություն է կազմակերպում Հայաստանում, դրա մեջ հանցակազմ կա՞, թե՞ դա մարդու իրավունքն է։ Այն, ինչ դուք եք թվարկում, ես արդեն պատկերացնում եմ, թե ովքեր են ուզում, որ ապստամբություն լինի Հայաստանում՝ ելնելով այն գույքից, որից իրենք կզրկվեն»։

Աննա Վարդապետյանն ի պատասխան ասաց․ «Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ նախատեսված են Քրեական օրենսգրքով։ Եվ այս առումով նաեւ իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը գտնվում են գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո։ Մենք տեղեկատվական հոսքերին ենք հետեւում՝ ե՛ւ սոցիալական ցանցերում, ե՛ւ մամուլում։ Այն դեպքերը, որոնք առերեւույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք եւ զավթմանն ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։ Հատկապես վերջին ամիսներին կարծես ակտիվացել է երեւույթը։ Եվ մենք, օգտվելով Քրեական օրենսգրքի կարգավորումներից, վարույթների շրջանակներում փորձում ենք հարցը զսպել, նաեւ, ինչու չէ, իրավական գործընթացի միջոցով պատժել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031