Մայիսի 3-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցում՝ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկի մոտակայքում «Mercedes-Benz S600» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ն․, ծնված 1968 թ․) և «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև բախվել կայանած «BMW» (վարորդ՝ Գ․ Օ․), «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1989 թ․) և «Mercedes C180» (վարորդ՝ Ա․ Ս․) մակնիշների ավտոմեքենաներին։ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի Ք․ Դ․-ին (ծնված 1983 թ․)։ Ռ․ Ս․-ն և Ք․ Դ․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն