Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին մոտ 2.5 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար

Մայիս 03,2023 12:05

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին մոտ 2.5կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար։ Հին ճանապարհին այժմ կատարվում են քանդման աշխատանքներ՝ վերակառուցման նպատակով։

Հիշեցնենք, որ Տրանշ-3-ում շինաշխատանքներ կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական վերահսկողությունը՝ իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Վարորդներին մաղթում ենք բարի երթ նորակառույց ճանապարհով։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031