Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն հանցագործությունները նվազել են, կաշառք տալու դեպքերը՝ աճել․ գլխավոր դատախազ

Մայիս 03,2023 11:30
kasharq

2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշեց, որ 2021 թվականի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով։ «Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու դեպքերի նվազմամբ։ 2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու, փողերի լվացման դեպքերը, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը։ 2021-2022 թվականի կոռուպցիոն հանցագործությունների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները հիմնականում ստացվել են 2018 եւ 2019 թվականներին»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031