2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Դեպքերն աճել են 11-ով կամ 78,6 տոկոսով։ Ներկայում դատարանում քննվող քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 օրենքով գող, եւս 3 օրենքով գողի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով։ Այս պահի դրությամբ նրանցից 3-ը գտնվում են կալանքի տակ»,- հավելեց Վարդապետյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ