Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը երկարաձգվեց 6 ամսով

Մայիս 03,2023 10:40

Ազգային ժողովն այսօրվա նիստում 6 ամսով երկարաձգեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։

Կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 1։

Քննչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր․ «Հրավիրյալների լսումները շարունակելու եւ փաստաթղթերի նոր ծավալն ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել եւս 6 ամսով»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031