Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների անորոշ բանավեճից հետո Գեղամ Մանուկյանին հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված իր՝ Թուրքիա չմեկնելը, երբ ամեն կարեւոր-անկարեւոր գործուղումներից ընդդիմադիրները չեն հրաժարվում եւ միաժամանակ հայտարարում են, որ խորհրդարանական դիվանագիտությանը մասնակցելու որոշում ունեն:
«Սեւծովյանում, երբ որ կարեւոր հարցեր են քննարկվել, շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել, Բաբկեն Թունյանն ու Պապոյան Գեւորգը դրա մասին շատ լավ գիտեն: Երբ ադրբեջանցիների հետ կռվի հարց է եղել, մինչեւ վերջ կռիվ ենք տվել, անկախ այն բանից՝ ընդդիմությունից եմ, թե իշխանությունից։ Իսկ ընդհանրապես՝ սովորություն չունեմ ճամփորդել` հանուն ճամփորդության․ Անկարայում սեւծովյանի նիստը հոբելյանական է, ավելի շատ՝ խորհրդանշական՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառում է, եւ ցանկություն չկա այդ շոուին մասնակցելու, որովհետեւ Թուրքիան, վստահաբար, դա օգտագործելու է, այսպես կոչված, «փուչիկներով շոու» անելու համար»։ Ճշտող հարցին՝ ՔՊ-ականները գնում են Թուրքիայում «փուչիկներով» միջոցառմա՞ն մասնակցելու, Մանուկյանը պատասխանեց․ «Եթե օրակարգը նայեք, կհասկանաք՝ ինչի մասին է խոսքը»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում