Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականի համեմատ այս տարի գիտության ֆինանսավորումն ավելացել է 150 տոկոսով․ ԱԺ-ն ընդունեց բարեփոխումների փաթեթը

Մայիս 03,2023 10:30

Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած հարցադրումներին։ Նա մեջբերեց 2020 թվականին իրականացված մեծածավալ հետազոտությունը, որի արդյունքով կառավարությանը տրվել են 19 առաջարկություններ։ «Մասնավորապես, առաջարկների էական կտորը վերաբերում էր գիտության ոլորտի ֆինանսավորմանը, որը համարվում էր անբավարար։ Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի համեմատ մենք այս տարի արդեն 150 տոկոսով ավելի ֆինանսավորում ենք հատկացնում գիտության բյուջեին։ Սրանք ահռելի թվեր են, նաեւ մեր գիտական կազմակերպություններն ու գիտության ոլորտը պետք է կարողանան կլանել այդ միջոցները եւ արդյունավետ օգտագործել։ Հետեւաբար՝ զուգահեռ գնում է կարողությունների բարձրացման գործընթաց։ Միայն վերջին երկու տարում մեր գիտական կազմակերպությունների կարողությունների շարունակական զարգացման միջոցով կարողացել ենք հասնել նրան, որ նրանք 2,9 մլն եվրոյի դրամաշնորհ են կարողացել ստացել»,- ասաց նախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031