Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն օր արմավ ուտելու 15 պատճառ

Մայիս 03,2023 09:32

Արմավը բնության շռայլության ևս մեկ ապացույցն է, որն օժտված է ոչ միայն կարամելային քաղցր ու հագեցած համով, այլև այնպիսի բաղադրությամբ, որի շնորհիվ կարող է սննդանյութերի լավ աղբյուր լինել օրգանիզմի համար։ Ինչպես և ընդեղենն ու սերմերը, արմավը քաղցը հագեցնելու հարմար և առողջ տարբերակ է սնունդ ընդունելու միջակայքերում։

Մենք առանձնացրել ենք այն դրական ազդեցությունները, որոնք կարող է գործել արմավն օրգանիզմի վրա՝ կանոնավոր օգտագործվելու դեպքում։

Վիտամինների, հանքանյութերի, հակաօքսիդանտների ու սննդային մանրաթելերի պարունակության շնորհիվ արմավը գրեթե իդեալական սնունդ է և ունի հետևյալ առավելություններն առողջության համար՝

1․ Ունի ցածր գլիկեմիկ ինդեքս․ քանի որ պարունակում է ֆրուկտոզայի մեծ քանակությունը, արմավը, բնականաբար, քաղցր է, սակայն ունի գլիկեմիկ ցածր ինդեքս և համեմատաբար մեղմ է ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Այսպիսով արմավը հարմար սնունդ է դիաբետ ունեցող մարդկանց համար։

2․ Նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը․ արմավը հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք օգնում են նվազեցնել վատ խոլեսթերինի մակարդակն արյան մեջ։ Սննդային մանրաթելերը կապվում են խոլեսթերինի հետ՝ կանխելով դրանց ներծծումն արյան մեջ։ Այսպիսով կանխարգելվում է զարկերակներում ճարպի կուտակումը, ինչը նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը։

3․ Կարգավորում է արյան ճնշումը․ արմավի կազմում պարունակվող կալիումն անհրաժեշտ է օրգանիզմից նատրիումի դուրս բերման համար։

4․ Հարուստ է հակաօքսիդանտներով․ այս միացությունները նվազեցնում են մի շարք հիվանդությունների զարգացման վտանգը։ Ինչպես բազմիցս նշել ենք, հակաօքսիդանտները պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալներից և անկայուն մոլեկուլներից, որոնք կարող են օրգանիզմում վնասակար ռեակցիաներ առաջացնել՝ բերելով հիվանդությունների զարգացման։

5․ Բարելավում է մարսողությունը․ լուծվող և չլուծվող մանրաթելերի մեծաքանակ պարունակության շնորհիվ արմավն իդեալական է առողջ մարսողության համար։ Արմավը կարող է կանխարգելել փորկապությունը, փորլուծությունն ու աղեստամոքսային համակարգի բորբոքումը։

6․ Կարգավորում է աղիների միկրոֆլորան․ հարուստ լինելով անփոխարինելի միացություններով, ինչպիսիք են՝ ամինաթթուները, նիկոտինն ու մանրաթելերը՝ նպաստում է աղիների օգտակար բակտերիաների պաշտպանությանն ու աճին՝ մաքրելով աղիներն ախտածին մանրէներից։

7․ Պաշտպանում է նյարդային համակարգը․ քանի որ արմավը հարուստ է կալիումով, կարևոր դեր է կատարում հետևյալ գործառույթների կարգավորման հարցում՝ սրտի զարկերի հաճախականություն, շնչառական գործառույթ, մկանային գործառույթ։

8․Բարելավում է նյութափոխանակությունն ու ապահովում էներգիայով․ արմավը հարուստ է B խմբի վիտամիններով, այդ թվում՝ պանտոտենաթթվով, ֆոլաթթվով, նիացինով։ Այս վիտամինները բարելավում են նյութափոխանակության գործընթացներն ու նվազեցնում հոգնածությունը։

9․Կանխարգելում է սակավարյունությունը․ արմավը հարուստ է երկաթով, որն անհրաժեշտ է էրիթրոցիտների արտադրության համար։

10․ Ամրացնում է ոսկորները․ արմավը պարունակում է անպիսի հանքանյութեր, որոնք հարկավոր են ոսկորների ամրության և օստեոպորոզի կանխարգելման համար․ այն հարուստ է սելենով, մանգանով, պղնձով և այլն։

11․ Օգտակար է սեռական առողջության համար․ արմավի այս դրական ազդեցության մասին փաստում են որոշ հետազոտություններ։

12․ Ունի հակաքաղցկեղային ազդեցություն․ կրկին մի շարք հետազոտություններով նկատվել է արմավի հակաքաղցկեղային ազդեցությունը հատկապես որովայնի խոռոչի օրգանների նկատմամբ։

13․ Նպաստում է բերանի խոռոչի առողջությամը․ արմավի կանոնավոր օգտագործումը նպաստում է ատամների էմալի ամրացմանն ու պաշտպանությանը, նվազեցնում կարիեսի զարգացման վտանգը, քանի որ ֆտոր է պարունակում։

14․ Պայքարում է ինֆեկցիաների դեմ․ արմավը հարուստ է ծծմբով, որն օգնում է օրգանիզմին պայքարել վարակների և ալերգիայի դեմ։

15․ Ամրացնում է մազերը․ վիտամին B5, որը պարունակվում է արմավի բաղադրությունում, կենսականորեն կարևոր է մազերի առողջության համար։ Օրական 3-4 արմավը կարող է նվազեցնել մազերի հետ կապված խնդիրները՝ մազաթափությունը, մազերի փխրունությունը և այլն։

Արմավը, որքան էլ որ օգտակար է, կարող է նաև որոշակի կողմնակի ազդեցություններ ունենալ․ օրինակ՝

  • Ունենալով բարձր կալորիականություն՝ կարող է նպաստել քաշի ավելացմանը, եթե չօգտագործվի չափավոր քանակությամբ։ Նույնը վերաբերվում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը․ թեև արմավն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, բայց չարաշահման դեպքում կբարձրացնի արյան մեջ շաքարի մակարդակը։
  • Երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց նույնպես խորհուրդ է տրվում արմավ քիչ օգտագործել՝ կալիումի քանակի անցանկալի տատանումներ չառաջացնելու համար։
  • Չորացրած արմավը կարող է սուլֆիտներ պարունակել, որոնք որոշ մարդկանց շրջանում կարող են ալերգիա առաջացնել, որի ախտանշաններն փորացավը, փորափքանքը, փորլուծությունը, մաշկի ցանը։
  • Սուլֆիտները կարող են ուժեղացնել ասթմայով տառապող մարդկանց ախտանշանները։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031