ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզություն բաժնի պետ Արթուր Հակոբյանի) ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզություն բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ( վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի (գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյան) գլխավորությամբ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերեցին ձեռնաշղթայված մի տղամարդու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը կասկածվում է ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում հրազենի գործադրմամբ Մյասնիկյան 2-րդ շենքի շքամուտքի մոտ 54-ամյա Սողոմոն Վ.-ին սպանելու մեջ:
Կասկածյալը հասել էր մինչև Բագրատաշենի անցակետ, սակայն նա չկարողացավ լքել ՀՀ սահմանը, քանի որ, ոստիկանների գրագետ, ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում, կանխվեց նրա փախուստը:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժին:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ինքնությունը չենք հրապարակում:
Լուսանկարն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: