Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում ավարտվել է մրցումային երկրորդ օրը։
Հայաստանի ազգային հավաքականից ռինգ մտած երեք բռնցքամարտիկներից երկուսը մեկնարկել են հաղթանակով եւ միայն մեկը պարտություն է կրել։
Հաղթանակների հաշվարկը առաջին օրը բացել է 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Բուրունդիի ներկայացուցչին։
Կարդացեք նաև
Այսօր ռինգ մտած մեր երկու բռնցքամարտիկներից 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը պարտության է մատնել իսրայելցի Յան Զակին, իսկ 80 կգ քաշային կարգում Համբարձում Հակոբյանը միավորներով տանուլ է տվել չինացի բռնցքամարտիկին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ