Օրերս գողություն են կատարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսներից մեկին՝ Հ․Հ․-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի մեքենայից։
Նա հաղորդում է ներկայացրել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ տեղեկացնելով, որ ժամը 21.15-ից մինչև ժ.22.05-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Ռեպինի փողոցում կայանված, իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի մեքենայի դիմացի աջ դռան ապակին և սրահում գտնվող դրամապանակից գողացել են 10.000 դրամ և 5 ԱՄՆ դոլար՝ պատճառելով մոտ 20.000 դրամի վնաս:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: