ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Հայկ Ցիրունյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Կարեն Համբարձումյանը Կիպրոս կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ:
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Հայկ Կոնջորյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Անիտա Դիմիտրուին 2023 թվականի ապրիլի 6-ին Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի համար, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:
Հանդիպմանը քննարկվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համակարգված աշխատանքը:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը` լավագույնս օգտագործելով երկու երկրների պոտենցիալը կրթության, տուրիզմի, տնտեսության եւ այլ ոլորտներում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ