Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի 44% երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը համարում է ազգային անվտանգությունը. IRI

Մայիս 02,2023 19:01

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից Հայաստանում անցկացված համազգային նոր հարցման համաձայն ազգային անվտանգությունը հանրության համար գլխավոր մտահոգությունն է, ինչը հանգեցրել է տարաձայնությունների Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Այսպես, հարցին, թե որն է երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը, հարցվածների 44%-ը նշել է ազգային անվտանգությունը:

«Մեր հարցումը ցույց է տալիս, որ ազգային անվտանգությունը հայերի համար գլխավոր խնդիրն է, – ասել է IRI-ի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը: -Կարծես թե կառավարությունից հստակ ակնկալիք կա՝ առաջնահերթություն տալ Հայաստանի զինված ուժերի հզորացմանը և սահմանի պաշտպանությանը»:

Ըստ հարցման՝ փոխվել են նաև երկրի հարևանների նկատմամբ ընկալումները. Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը լավ գնահատող հայերի տոկոսը նվազել է մինչև 50%, որը IRI-ի արձանագրած ամենացածր ցուցանիշն է այդ հարցի վերաբերյալ: 23%-ը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «լավ» են, ինչը զգալի աճ է նախորդ հարցումների համեմատ:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն անկում է ապրում, – ասել է Նիքսը: – Ընդհակառակը, Թուրքիայի վերաբերյալ դրական տեսակետների կտրուկ աճը ողջունելի զարգացում է պատմականորեն բարձր լարվածություն ունեցող երկու երկրների համար»։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031