Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ բեղ են պահել, որ իրենց չճանաչեն»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Աղվան Վարդանյանին

Մայիս 02,2023 17:58

ԱԺ հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին։

«Օրինակ՝ մի մարդ, ով կերել է մանկատան երեխաների տների փողերը, բոլոր հնարավոր լուրերի համաձայն, գալիս է այստեղ․․․ Ասենք՝ տպավորություն է, որ բեղ են պահել, որ իրենց չճանաչեն, գալիս են այստեղ եւ ասում են՝ ով թուլացրել է բանակը, նա դավաճան է, պետք է պատժվի, ով պետության հիմքերն է խարխլել, նա պետք է այստեղ չլինի։ Բա դուք ըստեղ ի՞նչ գործ ունեք, որ ըտենց տեքստեր եք ասում։ Ձեր ասած տեքստերը, Հայաստան դաշինքի պատգամավորների այսօրվա ասած տեքստերը, եթե իրականություն դառնային, իրենք պարզապես լավագույն դեպքում ես չգիտեմ, թե որտեղ էին լինելու։ Այստեղ հաստատ չէին լինելու»,- ասաց նա։

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարություններին։ «Ասում է՝ Հայաստանի իշխանությունները հող են նախապատրաստել ադրբեջանական ագրեսիայի համար։ Ասենք ըսենց հայտարարություն անողը կներեք, բայց պետք է մինիմում ադրբեջանական ազգանունով լիներ, հայկական չէ։ Եվ առհասարակ, եթե միամիտ է ստացվում այդպիսի արտահայտությունները, մտածեք, նոր խոսեք»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Միջակությունդ, տղա, հորդում է է ամեն իչից՝ հայացքիցդ, խոսքիցդ, կենսագրությունիցդ, ապրածդ կյանքից: Ու քանի որ տեղովդ միջակություն ես, սապոնը միշտ ձեռքումդ է: Դա է քո առաջ խցկվելու միակ միջոցը:
    Դու Աղվան Վարդանյանի թված բոլոր հոդվածներով անցնում ես:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031