Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․ «Գնաճի դեմ մեր պայքարը դեռեւս վերջնականապես չենք հաղթահարել»

Մայիս 02,2023 17:50

Համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում Հայաստանում գնաճի զամբյուղի մեջ էական կշիռ ունեցող ապրանքների գները որոշակի նվազման միտում են ցույց տալիս։ Գնաճի նվազման պատճառ է նաեւ բազային էֆեկտը, քանի որ անցած տարի գնաճի բավականին բարձր բազա է գրանցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նշենք, որ 2023-ի մարտին տասներկուամսյա գնաճը կազմել է 5,4։

Գալստյանի խոսքով՝ «Գնաճի դեմ մեր պայքարը դեռեւս վերջնականապես չենք հաղթահարել, նախ այն պատճառով, որ արտաքին պահանջարկով պայմանավորված՝ ծառայությունների գները հետեւողականորեն աճում են։ Այսինքն, եթե ապրանքերի պարագայում մենք տեսնում ենք, որ մեծ գնանկում կա, որն ընդհանուր գնաճը որոշակի ժամանակ անց, կարճաժամկետում բերելու է նրան, որ մեր երկրում գնաճը ավելի ցածր է լինելու, քան ԿԲ թիրախը, բայց տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտում գնաճն ավելի բարձր է, քան մեր թիրախը։ Մենք ամսական 6%, 7%, 8% գնաճ ենք ունեցել, տարեկան 12% գնաճ՝ որոշակի ծառայությունների մասով։ Այս ոլորտի գնաճը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, ինչպես նաեւ աշխատավարձերի աճն է ազդում գնաճի վրա»։

Գալստյանի խոսքով՝ գնաճային սպասումները շարունակում են մնալ բավականին բարձր։

Անցած տարի 12.5% տնտեսական աճին նպաստել են ծառայությունների, առեւտրի ու շինարարության ոլորտները, մասամբ նաեւ մշակվող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունում էական աճ չի եղել։ ԿԲ կանխատեսմամբ՝ այս տարի էլ աճին նպաստելու են հիմնականում ծառայությունների եւ շինարարության ոլորտները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031