Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ծավալված համագործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են համատեղ մի շարք նախագծեր: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանը, նշել է «Ռոսատոմ»-ի դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար՝ Ալեքսեյ Լիխաչովն արդյունավետ է համարել ՀՀ գործընկերների հետ աշխատանքը և նշել է, որ «Ռոսատոմ»-ը հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը:
Զրուցակիցները, երկկողմ գործակցության համատեքստում, քննարկել են ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները: Անդրադարձ է եղել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ