Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Աղվան Վարդանյանը կցանկանա մատնացույց անել ձեր խմբակցության անդամներին, իրավապահները ուրախ կլինեն»․ Հակոբ Արշակյան

Մայիս 02,2023 17:34

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ ուզում է իր հայտարարությամբ շարունակել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը։

«Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը գլխատելու համար, դատվելու են։ Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին Երեւանի փողոցներում Հայաստանի քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են։ Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են Հայկական բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են եւ դատվում են։ Եվ չեն մարսելու այդ գողացածը։

Ինձանից աջ մասում նստած ընդդիմադիր խմբակցության թե որ անդամներն են թաթախված այս ամենի մեջ, կորոշեն իրավապահ մարմինները։ Եվ, այո, հատիկ-հատիկ բոլորի հետեւից կգնան։ Իսկ եթե ձեր գործընկեր Աղվան Վարդանյանը կցանկանա համագործակցել իրավապահ մարմինների հետ եւ իր ունեցած տեղեկությունների շրջանակներում մատնացույց անել ձեր խմբակցության այն անդամներին, ում դեռ չեն հասցրել իրավապահները մոտենալ, շատ մեծ ուրախությամբ իրավապահները դա կընդունեն որպես օգնություն»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031