Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«2018-ին քաղաքացուն խաբել են, հետեւաբար՝ լիդերը պետք է փոխվի»․ Անդրանիկ Թեւանյան

Մայիս 02,2023 17:17

«2018 թվականին այս օրերին տեղի է ունեցել խաբեություն, մարդաորսություն, ապա նաեւ դավաճանություն»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Ըստ նրա՝ 2018 թվականին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «մատնոց ֆռցնոցի»։ «Մատնոց ֆռցնողները խաբել են ձեզ, ցույց են տվել մի բան, տակից արել են լրիվ ուրիշ բան։ 2018 թվականին քաղաքացին խաբվել է, բայց քաղաքացին եղել է ճիշտ իր ձգտումներում, ցանկություններում ու գործողություններում։ 2018 թվականին քաղաքական փոփոխությունը սպասված էր եւ ընկալելի հանրության կողմից, սակայն լիդերի ընտրությունը սխալ էր, քանի որ տեղի ունեցավ պարզ խաբեություն, որը հետագայում վերածվեց դավաճանության։ Դավաճանվեցին այն արժեքները, որոնց համար փողոց էին դուրս եկել մարդիկ»,- հավելեց նա։

«Ձեզ պատերազմի օրերին խաբեցին, ասացին՝ հաղթելու ենք, բերեցին պարտություն, ձեզ ասացին, որ՝ սիրում եմ բոլորիդ, հազարավորներին թաղեցին, մի մասին էլ թողեցին անթաղ, երրորդ մասին դեռեւս գերության մեջ են թողնում։ Ձեզ խաբեցին ու դավաճանեցին բոլոր այն հարցերում, որի համար ձեզ դուրս էին բերել պայքարի։ Հիմա էլ են ձեզ խաբում, անվտանգության հարցով են խաբում, ասում են, որ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են։ Սուտ է, թուրքական նախապայմաններով այս պահին ԱՄՆ-ում բանակցում է այս իշխանությունների արտգործնախարարը եւ բավարարում է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ համաձայն որի՝ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմում։ Նախընտրական ծրագրով էլ են խաբել, հիմա էլ են խաբում, որ կարողանալու են խաղաղություն բերել, սուտ է, բերում են պատերազմ ու նոր պարտություն։ Հետեւաբար՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի 2018 թվականի ժողովրդի սպասումները լինեն ճիշտ, իսկ լիդերը փոփոխվի։ Ժողովուրդն ունի իր սխալն ուղղելու իրավունք եւ պատասխանատվություն»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031