Լրահոս
Օրվա լրահոսը

Գինու հատուկ համի և բույրի գաղտնիքը. «Արենի» գինու գործարան

Մայիս 02,2023 17:21

26 տարվա պատմություն ունեցող «Արենի» գինու գործարանի մառանում պահվում են հայկական գինեգործական ավանդույթներն ու ժառանգությունը։

Գործարանի ստորգետնյա մառանում միախառնված է ալկոհոլի և խոնավության բույրը. այստեղ պահվում և հնեցվում է Վայոց ձորի խաղողից ստացված գինին: Մառանում գինիները հնեցվում են կարասներում, որտեղ ստանում են հատուկ համ և բույր։ Ավանդական գինեգործությանը զուգահեռ, գործարանում զբաղվում են նաև ժամանակակից արտադրությամբ։ Այժմ արդեն միաձուլվում են հինն ու նորը։

«Արենի» գինու գործարանի և Ակբա բանկի հետ ընկերություն դարձած գործակցությունն արդեն տարիների պատմություն ունի։ Մինչև համավարակը, 2019-ը գործարանի ամենաթեժ տուրիստական տարին էր։ Յուրաքանչյուր օր 250-300 հյուրի ներկայացրել են գինու գործարանը, պատմությունը և կազմակերպել հայկական գինիների համտես։

Գինու գործարանի տնօրենը Տիգրան Սիմոնյանն է, բայց հիմնադրել են ծնողները։ «Արենի» գինու գործարանն ընտանեկան բիզնես է։

«Մեր գործարանի ամենահին արտադրանքները պատկանում են 1994 թվականին: 1994-ից սկսած յուրաքանչյուր տարվանից ունենք պահված գինիներ: Կարասները 50-ից 100 տարեկան են, հավաքել ենք Հայաստանի տարբեր շրջաններից: Նրանց հիմնական մասը գետնի տակ է, որտեղ էլ գինիները լցվում են ու հնեցվում. սա հայկական ավանդական տարբերակն է: Ակբա բանկի հետ համագործակցության շնորհիվ ձեռք ենք բերել նորագույն սարքավորումներ ու արտադրում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գինի, որը որակապես տարբերվում է մեր նախորդ տարիների արտադրանքից: Մենք Ակբա բանկի հետ սկսել ենք համագործակցել դեռ այն ժամանակից, երբ Ակբայի անունը ՀայԳյուղՓոխբանկ էր: Մեր նոր արտադրամասն էլ համագործակցության վերջին արդյունքն է: Սրանով չենք  սահմանափակվում․ Ակբա Լիզինգից վերցրել ենք տեխնիկա, համագործակցությունը բազմաոլորտային է»,- նշում է «Արենի» գինու գործարանի տնօրեն Տիգրան Սիմոնյանը:
Գործարանի հարևանությամբ նաև կա փոքրիկ սրճարան, որտեղ ձևավորվել է ավանդույթ. աշխարհի տարբեր կողմերից այցելող հյուրերը իրենցից թողնում են ձեռագիր հուշ։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031