Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով, ովքեր հրաժարվում են Արցախից, ՀՀ-ում դատապարտվելու են պետական դավաճանության համար»․ Աղվան Վարդանյան

Մայիս 02,2023 17:01

«Մի քանի պարզ բան՝ ով, ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար»,- այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա հավելեց․ «Ով, ովքեր անկարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ իրենք, եւ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում։ Ով, ովքեր ուրանում են Հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասվածների առաջ։ Ով, ովքեր թուլացրել, քայքայել են Հայկական բանակը, Արցախի Պաշտպանության բանակը, ներում չեն ունենալու։ Ով, ովքեր հարձակվում են հայկական հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա, նզովված են լինելու։ Ով, ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում ու Սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների ու հակառակորդների մոտ։ Ով, ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողների հանդեպ, դատապարտվելու են։ Ով, ովքեր պետության ուժային կառույցները վերածել են միմիայն սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշտպանն են։ Ով, ովքեր ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են փորձում հաստատել, դատապարտված են»։

Աղվան Վարդանյանը նշեց, որ ուզում է ընդգծել ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի, նախկին ու ներկա դատախազներ Արթուր Դավթյանի, Աննա Վարդապետյանի անմոռանալի անունները։ «Գլխավոր մեղավորի անունը միշտ մտքում։ Հիշեք՝ դավաճանությունը պաշտպանողները հանցակիցներ են, հիշեք, իշխանությունը ոչինչ է Հայաստանի համեմատ։ Որ իմ նկարագրած Հայաստանի Հանրապետությունը լինելու է, խնդրում եմ մի կասկածեք»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031