«Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող եւ օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը սոցիալական ցանցում կարեւոր հայտարարություն է արել՝ գրելով, որ ինքը անչափ հուզված է եղել, երբ իրենց երեքին հրավիրել են «Met Gala» բարեգործական միջոցառմանը:
Սերենան ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել իրեն, ամուսնուն՝ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանին եւ ապագա երեխային, որ կրում է կրծքի տակ: Լրատվամիջոցները նշում են, որ երբ ամուսինները հայտնվել են միջոցառման վայրում, ներկաները նկատել են թենիսիստուհու կլորիկացած փորը:
Ալեքսիսն ու Սերենան իրենց առաջնեկին՝ դուստր Օլիմպիային, լույս աշխարհ բերել են 2017 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ