Լրահոս
Օրվա լրահոսը

Իր հայրենիքում բնակվող Արցախի հայությունը ո՛չ արհեստածին Ադրբեջանի կազմում է, ո՛չ էլ էթնիկական փոքրամասնություն, Բաքվի բռնապետական վարչախմբի հետ այդ առումով նույնպես քննարկելու հարց չպետք է լինի. Վարդան Ոսկանյան

Մայիս 02,2023 16:57

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ամերիկայի ձայնը»-ը, հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ընթացող՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում քննարկվող հարցերից է «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։

Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ էթնիկական փոքրամասնություն մեծ հաշվով չունի իրավունքների և ընդհանրապես՝ անվտանգության որևէ խնդիր։

Ուստի առնվազն տարօրինակ է, թե Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչների հետ Հայաստանի էթնիկական փոքրամասնությունների ի՞նչ խնդիր է կարելի ընդհանրապես քննարկել՝ այն էլ, հաշվի առնելով, որ արհեստածին Ադրբեջանում հենց այս պահին փաստացի ձուլման և «սպիտակ» ցեղասպանության զոհ են թալիշները, թաթերը, լեզգիները և այլ տեղաբնիկ ժողովուրդներ։

Եվ երկրորդը՝ քանի որ իր հայրենիքում հազարամյակներ շարունակ բնակվող Արցախի Հանրապետության հայությունը ո՛չ արհեստածին Ադրբեջանի կազմում է, ո՛չ էլ էթնիկական փոքրամասնություն, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի հետ այդ առումով նույնպես քննարկելու ոչ մի հարց չպետք է լինի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031