Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին այլընտրանք չկա. Պեսկով

Մայիս 02,2023 16:48

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում ցանկացած օգնություն կարելի է ողջունել, եթե դրանք հիմնվում են Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծմանը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որևէ համատեղ գործողությունների և քայլերի մշակումն առաջին հերթին հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ: Առայժմ չկա որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստեր կարգավորմանը: Համապատասխանաբար, առայժմ այդ եռակողմ հայտարարություններին բացարձակապես այլընտրանք չկա»,- ասել է Պեսկովը:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ Պեսկովն ասել է. «Բնականաբար, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել կարգավորմանն այդ հիմքի վրա, կարելի է ողջունել: Բայց մենք նաև գիտենք, որ լինում են տարատեսակ փորձեր, որոնք սրբում են կարգավորման հիմքերը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ: Հույս ունենանք, որ տվյալ դեպքը դրա մասին չէ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031