Ազգային ժողովի նիստում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» հարցի քննարկման ժամանակ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ այն նախկին պաշտոնյաներին, ովքեր մերժել են քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավերը։
«Շատ քիչ մարդիկ են, որոնք չգիտես ինչու մերժել են, բայց ես համոզված եմ, որ գալու են։ Դա լինի Վարդան Օսկանյանը, թե Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը, չեն կարա չգան։ Եթե չգան, դա նշանակում է իրենք խուսափում են մի բանից, որ չօգտվել այս հնարավորությունից պարզապես անհնար է պատկերացնել»,- ասաց Քոչարյանը։
Ըստ նրա՝ նախկինում ում հրավիրել են՝ եկել է, որովհետեւ բարոյական ճնշումը շատ մեծ էր բոլորի վրա։ «Բոլոր նախագահները, ում կանչել ենք, եկել են, բոլորը։ Միայն Յուրի Խաչատուրովը չի եկել, անձամբ ես ըմբռնումով եմ մոտեցել, որովհետեւ անթույլատրելի էր մեր առաջին պատերազմի բովով անցած զինվորականն ինչ-ինչ պատճառներով խուսափի գալ քննիչ հանձնաժողով ու պարզ ճակատով պատասխանի այն հարցերին, որոնց պատերի տակ չպետք է պատասխանի։ Օրինակ՝ Օնիկ Գասպարյանի գալը շատ շրջադարձային էր, դրանից հետո որեւէ զինվորականի մերժումն ընդունելի չէ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև