Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մադրիդում ընթացող «Masters» մրցաշարում 1 ժամ 44 րոպեում 7:6 (10:8), 6:4 հաշվով առավելության է հասել իր թիմակից Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ եւ անցել քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակչի ճանապարհին Խաչանովը խաղալու է իսպանացի Կառլոս Ալկարաս եւ գերմանացի Ալեքսանդր Զվերեւ դիմակայության հաղթողի հետ:
Խաչանովը Ռուբլյովի հետ այստեղ հանդես է գալիս նաեւ տղամարդկանց զուգախաղերում: Վաղը ռուսաստանյան երկյակը ուժերը չափելու է Ջերեյմի Մարեյ (Մեծ Բրիտանիա)/Մայքլ Վինուս (Նոր Զելանդիա) զույգի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ