Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կար հնարավորություն քննիչ հանձնաժողովի շրջանակներում քննել Օնիկ Գասպարյանին, ընդդիմությունը հրաժարվում էր․ Վահագն Ալեքսանյան

Մայիս 02,2023 16:21

«Ինչո՞ւ է ընդդիմությունը խուսափում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, որովհետեւ ընդդիմությունը վախենում է ճշմարտության հետ առերեսումից, այլ բացատրություն սա չունի»։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Երբ Ազգային ժողովի այս ամբիոնից վարչապետը հրավիրում է փակ նիստում բոլոր հարցերը իրեն տալու, ընդդիմությունը սկզբում համաձայնում է, հետո հրաժարվում է։ Երբ կա հնարավորություն քննիչ հանձնաժողովի շրջանակներում քննել պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորական եղած Օնիկ Գասպարյանին, ընդդիմությունը հրաժարվում է։ Երբ կա հնարավորություն քննել պատերազմի ժամանակ եւ դրան նախորդած շրջանում Արտաքին գործերի նախարար եղած մարդուն, ընդդիմությունը հրաժարվում է։ Ինչո՞ւ, որովհետեւ թեկուզեւ մեր աչքի առաջ մարդկանց հարցեր տալուց եւ այդ հարցերի պատասխանները լսելուց եւ այդ ամենի փաստերը տեսնելուց հետո ընդդիմությունն այլեւս կաշկանդված կլինի իր կեղծ մեղադրական թեզերը սպրդել։ Ես կարծում եմ, որ խորհրդանշական է ընդդիմության մշտական փախուստը ճշմարտությունից»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031